Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Էրդողանը խոստանում է՝ հեղաշրջման փորձի հեղինակները «ծանր գին են վճարելու»

Էրդողանը խոստանում է՝ հեղաշրջման փորձի հեղինակները «ծանր գին են վճարելու»
16.07.2016 | 22:52

Հեղաշրջման փորձի հեղինակները կվճարեն իրենց պատճառած քաոսի համար, Թուրքիան երբեք չի հանձվի «օկուպանտներին»` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Շաբաթ վաղ առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից, ուր ժամանել էր Մարմարիս հանգստավայրից, ուղիղ հեռուստահեռարձակման ժամանակ Էրդողանը «դավաճանության և ապստամբության շարժում» է անվանել հեղաշրջման փորձը, որի համար «նրանք ծանր գին են վճարելու»։

«Կա գործող իշխանություն և ժողովրդի կողմից ընտրված նախագահ։ Մենք ծառայության մեջ ենք և կշարունակենք կատարել մեր պարտականությունները մինչև վերջ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Անադոլուի» փոխանցմամբ՝ նա զգուշացրել է հեղաշրջման փորձին մասնակցող զինվորներին, որ սեփական ժողովրդի դեմ զենք կիրառելու դեպքում թանկ կվճարեն։
Իշխանությունները վստահեցնում են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, և իրավիճակը վերահսկվում է։ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ հեղաշրջման փորձի համար 754 մարդ է ձերբակալվել։


Ստամբուլի Բոսֆորի կամուրջի վրա տեղակայված ապստամբ զինվորականները հանձնվել են իշխանություններին։ Թեև վարչապետը վստահեցնում էր, որ գեներալ Հուլուսի Աքարը շարունակում է կատարել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունները, Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, նա շտաբի պետի պաշտոնակատար է նշանակել 1-ին բանակի հրամանատար գեներալ Յումիթ Դյունդարին։ Աքարին պատանդառել էին հեղաշրջման փորձ իրականացնողները։

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ